-
27.04.2014|
15:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար:
-
27.04.2014|
14:38
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել, որի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել անել ամեն ինչ` ազատելու համար ՈՒկրաինայի արևելքում առևանգված եվրոպական ռազմական դիտորդներին:
-
27.04.2014|
12:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ապրիլի 29-ը հռչակվել է որպես Պարի միջազգային օր` ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան, «ժամանակակից բալետի հայր» Ժան-Ժորժ Նովերի (1727-1810 թթ.)։
-
26.04.2014|
12:51
Մենք եղել ենք կառավարության կազմում, ունենք պատասխանատվության մեր նվազ չափը, բայց ես գտնում եմ, որ այդ կառավարության հրաժարականը հիմնավորված էր, ավելին՝ նույնիսկ ուշացած:
-
26.04.2014|
12:50
Ես չեմ կարծում, որ այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են: Մենք ունենք լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք առավել հրատապ լուծումներ են պահանջում: Բայց միևնույն ժամանակ՝ որպես քաղաքական ուժ՝ պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և մեր տեսակետները հայտնել: Ինձ ծանոթ է բարեփոխումների մեկ օրինակ, որը կարդալով՝ չեմ կարծում, որ այդ բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են:
-
26.04.2014|
12:48
Ասուլիսում Արթուր Բաղդասարյանը քանիցս անդրադարձավ կոալիցիայի մաս չկազմելու իրենց որոշման պատճառներին: Ահա ևս մեկը.
-
26.04.2014|
12:47
Անդրադառնալով ՌԴ միգրացիոն դաշնային օրենքի հետևանքներին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց.
-
26.04.2014|
12:45
Ես կգլխավորեմ ՀԱՊԿ ակադեմիան իբրև խորհրդի նախագահ: Կարծում եմ՝ ակադեմիան կարևոր դերակատարում կունենա ոչ միայն մեր երկրում, այլև՝ ՀԱՊԿ-ի տիրույթում, հաշվի առնելով առաջիկայում Եվրասիական միության ստեղծումը:
-
26.04.2014|
12:44
Դուք երբևիցե չեք կարող գտնել մեկ հրապարակում, որտեղ ես ասել եմ, որ Հայաստանը պետք է լինի ՆԱՏՕ-ի կազմում: Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ելնելով մեր երկրի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ռազմավարական շահերից:
-
26.04.2014|
12:42
Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից իր հրաժարականը հայտարարելով՝ Արթուր Բաղդասարյանը ասաց, որ հիմք է ընդունում ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշումը, և համոզված է, որ իր հրաժարականը փաստարկված որոշում է՝ ելնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից ու զարգացումներից: